Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը այցելել է Ջերմուկ, որտեղ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի հետ հանդիպել է համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Մարզպետ Կ. Միքայելյանը հետաքրքրվել է նրանց հետաքրքրող հարցերով` ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը մեր հայրենակիցների կարիքների, մտահոգությունների և մարտահրավերների վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել պետական աջակցության ծրագրերից օգտվելու առանձնահատկությունների, սոցիալական խնդիրների, զբաղվածության և սոցիալական ինտեգրման վերաբերյալ։
Մարզպետ Կ. Միքայելյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին` նշելով, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն նաև համապատասխան գերատեսչությունների հետ` նրանց հասցեագրման և հնարավոր լուծումների մշակման նպատակով։
Կարդացեք նաև
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ