Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բա ո՞ւր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է. Արման Թաթոյան

Փետրվար 13,2024 17:55

Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում՝ Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում:

Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել:

Բա ո՞ւր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է:

Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը:

Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, անհնարին են դարձրել մարդկանց կյանքը:

Հայաստանի զինծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը:

Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:

Արման ԹԱԹՈՅԱՆ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829