Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային ձայն»․ Որ պահին, որտեղ կարողանանք ինչ-որ մեկին հեռացնել հանրության աչքից, դա անելու ենք․ հայ ժողովրդին սեւ ու սպիտակի կիսած Հայկ Մարությանն էլ մե՛ր որոշմամբ հեռացվեց

Փետրվար 13,2024 17:39

Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն այսօր ավագանու նիստում խմբակցության անունից հայտարարություն արեց։

«Հարեւան խմբակցությունն անընդհատ նշում է մեր անունը։ Անցած նիստին Հայկ Մարությանին, որը հայ ժողովրդին կիսեց սեւ ու սպիտակի, մե՛ր որոշմամբ հեռացվեց։ Սա բոլոր նրանց համար եմ ասում, ում հետաքրքիր է, թե ինչու «Հանրային ձայնն» այս քայլին գնաց։ Մենք դեմ ենք թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին։ Որ պահին, որտեղ կարողանանք ինչ-որ մեկին հեռացնել հանրության աչքից, դա անելու ենք»,-հայտարարեց Ավագյանը։

Նա նաեւ անդրադարձավ Հայկ Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ գործարքներին, հիշեցրեց «Սանիտեք»- քաղաքապետարանի դատական գործերը՝ գումարի բռնագանձման պահանջով․ «Միլիարդավոր դրամների մասին է խոսքը»։

«Ազգային առաջընթաց»-ից Արամ Թորոսյանն էլ ի պատասխան Ավագյանի ելույթին, ասաց՝ հիշեցնեմ, թե ինչպես չէր կատարվում «Սանիտեք»-ի պարտականություններն, եւ այն ժամանակ ինչ որոշում է ընդունվել քաղաքապետարանի կողմից, որը սատարվել է ժողովրդի եւ իշխանության կողմից․ «Եթե խոսում ենք աղբահանության, թափոնների վերամշակման մասին ենք խոսում, սկսվել է այն ժամանակվանից, ոչ թե մինչ այդ։ Մնացած գնահատականին չեմ անդրադառնա զուտ խաթարված վարկանիշը վերականգնելու համար  ինչ-որ բարձր թեմաների մասով․․․»

 Մանրամասն տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829