Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության մշակույթի համար». դեսպան Ծովինար Համբարձումյանին հանձնվեց Բոնիֆացիոս VIII միջազգային մրցանակը

Փետրվար 13,2024 17:31

2024թ. փետրվարի 10-ին Իտալիայում ՀՀ  դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվեց հեղինակավոր Բոնիֆացիոս VIII – 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «..Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։ Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվեց նաև նաև Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, Նախարարների խորհրդի (վարչապետի աշխատակազմի) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկո Վիլանիին, Իտալիայում Լեհաստանի դեսպան Աննա Մարիա Անդերսին։

Տարբեր տարիների Հռոմի պապ Բոնիֆացիո VIII –ի անունը կրող այս մրցանակը շնորհվել է տարբեր ականավոր քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիդ Սասսոլիին, Անտոնիո Տայանիին և պարոն Եժի Բուզեկին, Կարդինալ Կոխին, Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի Մոնտալչինիին, Իտալիայի վարչապետներ Ջուլիո Անդրեոտիին և Ռոմանո Պրոդիին, նախկին նախագահներ Օսկար Լուիջի Սկալֆարոյին և Կառլո Ազելիո Չամպիին, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին, պատգամավոր Ջանի Լետտային, Քաղաքացիական պաշտպանության գործակալության տնօրեն Գուիդո Բերտոլազոյին, տիեզերագնաց Ումբերտո Գուիդոնին, գեներալ Կլաուդիո Գրացիանոյին, ծովակալներ Գուիդո Վենտուրոնիին և Պաոլո Լա Ռոզային և այլոց։

Արարողությանը ներկա էր նաև Իտալիայի Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, կրոնական, քաղաքական և զինվորական բարձրաստիճան այրեր։

Մրցանակը դեսպան Համբարձումյանին հանձնեց Բոնիֆացյան ակադեմիայի ռեկտոր Սանտե Դե Անջելիսը։ Պարգևատրման արարողությանը նախորդեց Կարդինալ Ռավազիի՝ «Անհրաժեշտ հումանիզմը գիտության և նոր հաղորդակցության միջև» խորագրով դասախոսությունը, որին հաջորդեցին պարգևատրվածների ելույթները։

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում երախտիքի խոսք հայտնեց իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար, ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  մարտահրավերները, Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և շեշտավորեց խաղաղության  նշանակությունը  ողջ Հարավային Կովկասի համար։

Դեսպանը նշեց, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումն ու երկակի ստանդարտները դարձան աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ, ինչի ականատեսն են բոլորը։ Նա ընդգծեց, որ անպատժելիությունը խրախուսում և լեգիտիմացնում է հետագա բռնությունն ու ագրեսիան՝ էլ ավելի հեռացնելով խաղաղությունը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղն այժմ զրկած է իր բնիկ հայ բնակչությունից, ոչնչացման վտանգվի տակ են նրա հուշարձաններն ու եկեղեցիները:

Դեսպանն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով «այս մրցանակն ինձ համար զուտ անձնական ճանաչում չէ, այլ՝ այս (խաղաղության) ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության խորհրդանիշ»։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829