Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ձեւավորվել է այս իշխանությունը, տեղի է ունենում քաղաքացու սոցիալական բեռի ավելացում»․ Մանուկ Սուքիասյանը միացրեց Ալեն Սիմոնյանի՝ տարիներ առաջ տված հարցազրույցը

Փետրվար 13,2024 17:19

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը մի տեսաձայնագրություն միացրեց, որտեղ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը տարիներ առաջ կարծիք էր հայտնում տրանսպորտի թանկացման մասին։

«Հացի խնդիր ունեցող երկիր ենք ու դնել մարդուն ասել, որ դու այսուհետ քո հացի կեսը տաս պետությանը, որ որոշ մարդիկ գերշահույթներ ունենան, ու բազմաթիվ մեքենաներով, իրենց հետեւից թիկնապահներով, ծանր շարժիչներով մեքենաներով շրջեն, անարդար է»,-այդ հարցազրույցում ասում է Ալեն Սիմոնյանը։

Մանուկ Սուքիասյանն ասաց՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է, որով ենթադրվում է, որ 150 դրամը գերշահույթ է, այսինքն՝ 100 շահույթ է, 50-ը՝ գերշահույթ, հակասություն կա։

«Հինգ ամիս առաջ կայացած ընտրությունների ժամանակ քաղաքային իշխանությունները բառ չեն ասել կարմիր գծերի մասին, տրանսպորտի թանկացման մասին, ասել են՝ ասեք, կանենք։ Ոչ մեկը չի ասել թանկացումներ արեք, բայց ինչ ձեւավորվել է այս իշխանությունը, քաղաքացու սոցիալական բեռի ավելացում է տեղի ունենում, խոշոր շինարարների շահերի սպասարկում է տեղի ունենում։ Այս ամենը պետք է արձանագրվի»,-ասաց Սուքիասյանը։

Նա հիշեցրեց, infocom-ի բացահայտումը, երբ մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից մուտք է կատարվել ՔՊ-ի բյուջե․ «Սա ՔՊ-ի լեգիտիմությունը կասկածի տակ դնող հանգամանք է»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829