Այսօր Հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Մարդկանցից շատերը, ովքեր Հայաստան են փախել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը։
Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:
Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի, ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։
Ընդգծելով Եվրոպական միության մարդասիրական աջակցությունը Ղարաբաղի հայերին՝ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած հազարավոր Ղարաբաղի հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն և օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է: Այս նոր 5․5 մլն․ եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։
Կարդացեք նաև
Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին Ղարաբաղից հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակություն