Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդարավության ուղին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը` բրիտանացի խորհրդարանականներին

Փետրվար 13,2024 16:38

Ժողովրդարավության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը` բրիտանացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար:

ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները:

«Ժողովրդարավության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործուղության հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829