«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշ խմբաքանակի վաճառքը՝ անվտանգ լինելը ստուգելու նպատակով:
«Վլադիկավկազի բնակչուհին երեկ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Վաճառքի կասեցումը վերաբերում է 0,5 լիտրանոց ապակե տարաներով 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թ. փետրվարի 12-ը ՌԴ ներմուծված ապրանքներին՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով։