Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացման փաթեթը լրացուցիչ քննարկման կարիք ունի»

Փետրվար 13,2024 15:59

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքացիների դժգոհության ճնշման ներքո են ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ քննարկում ունեցել, որի ժամանակ քպական պատգամավորների մեջ նույնպես առաջարկվող փաթեթներից դժգոհողներ են եղել, եւ ի՞նչ կետեր են վերանայվել, վերանայվելու կամ փոխվելու, պատասխանեց, որ այո, քննարկում եղել է եւ հարցը հիմնականում վերաբերել է սահմանափակումների վերացմանը:

Նրա մեկնաբանությամբ, նախագծի քննարկման համար լրացուցիչ ժամանակ ունենալու հարցով ինքն է դիմել քաղաքապետին: Եվ ոչ թե հանրության դժգոհության կամ ընդդիմադիր ավագանիների ճնշման ներքո, այլ այս ընթացքում, իր խոսքերով, գների հետ կապվող մանիպուլյացիաներն ու սուտը չեզոքացնելու համար:

«Սահմանափակումները մշակելիս մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել եւ կիրառել ենք տարբեր երկրների փորձը:

Ըստ Գրիգորյանի, շաբաթական մեկ անգամ տրանսպորտից օգտվող մարդու համար տոմսային փաթեթներից ամենաշատը 70 րոպեանոց տոմսն է կիրառելի լինելու, որն արժե 300 դրամ: Փոխքաղաքապետը ներկայացրեց տոմսերի գնագոյացման հաշվարկները, որոնք սովորական քաղաքացու համար այնքան էլ հասկանալի չեն կարող լինել, համենայն դեպս, հիմա:

Անդրադառնալով նաեւ սոցիալական խմբերին տրվելիք արտոնությունների մասին հարցին, նա պատասխանեց, որ այդ ամենը կախված է լինելու, թե ինչ տեսքով կընդունվի նախագիծը եւ ավելի պարզ կդառնա, թե շատ մոտավոր ինչ հավաքագրում կլինի ուղեւորափոխադրումներից, որպեսզի հասկանան, թե ինչքան հնարավորություն կունենան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829