Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում քննարկումները հուշում են՝ թիրախում Հայաստանը Իրանին և Վրաստանին կապող ուղիներն են. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 13,2024 15:35

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Պայմանական սահմանին ի՞նչ է տեղի ունենում․ սկզբում՝ Զանգեզուրը, հետո՝ Տովուզը», նման սադրիչ վերնագրով հրապարակում է արվել Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությամբ, որտեղ քննարկվում է Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ քայլերի տրամաբանությունը։

Հաղորդման մեջ առանձնակի թիրախավորվում է ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը։ Քննարկման մասնակիցները նշում են, թե իբրև Ֆրանսիան, նաև այլ արևմտյան պետություններ, տարածաշրջանում նոր բախումների կողմնակից են։

Այս և այլ հրապարակումներ վկայում են, որ Ադրբեջանը նպատակ ունի հասնել առաքելության հեռացմանը։ Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում առկա քննարկումներն էլ ու Տավուշի ուղղության մասին խոսույթը հուշում է, որ թիրախում Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիներն են, որոնք Փաշինյանը վտանգել է՝ ճանաչելով Ադրբեջանի մաս ու դիմացը ստանալով ագրեսիա ու ագրեսիայի սպառնալիք։

Այս ամենը կարելի է փոխել և ուղղել Ադրբեջանի դեմ։ Դրա համար պետք է ունենալ պետական շահը սպասարկող ու պրոֆեսիոնալ գիտելիքներով կառավարություն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829