Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերությունների տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Փետրվար 13,2024 15:09

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս:

2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը:

Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829