Մեր հաշվարկներով մեկ ուղևորության ինքնարժեքը 200 դրամից ավելի է, ամենավատատեսական հաշվարկներով, եթե նույնիսկ այսօրվա նախագիծն ընդունվի, չի կարող միջինում այնքան թանկանա, որպեսզի տրանսպորտը ինքնածածկվող դառնա։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ տրանսպորտի թանկացման հարցի քննարկման ժամանակ։
Գրիգորյանի խոսքով՝ նախագծի տրամաբանությունն այն է, որ տրանսպորտին հատկացվող սուբսիդիայի չափը լինի տրամաբանական։
«Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն էլ ասաց՝ այսինքն, ստացվում է՝ փորձենք զուտ սուբսիդիան կրճատել․ «Մենք գործ ունենք հետեւյալի հետ՝ վատնում, մսխում, գերծախս, ինչպես այստեղ հնչեց ստվերի մասին՝ անբարեխիղճ վարորդներ, տեխսպասարկում, այդ թիվը իջեցնելու հնարը չենք գտնում, քաղաքային բյուջեի հաշվին պատրաստ ենք դա անտեսել։ Տրանսպորտից օգտվող երեք անդամ ունեցող ընտանիքի համար ձեր առաջարկած տարեկան 330 հազար դրամը տոմսային փաթեթի համար ֆինանսական լուրջ մարտահրավեր է»։
Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Հասկանում եմ , որ ձեզ պետք է հնարավորինս բարձր թիվ հնչեցնել՝ մեկ անձի դեպքում տարեկան 110 հազար դրամ, բայց նախատեսված են նաեւ այլ փաթեթներ։ Սա դուք միտումնավոր կամ ոչ միտումնավոր, չեք հիշատակում, որովհետեւ այնտեղ թվերն շատ ավելի համեստ են»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ