Պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը՝ Փաշինյանը ոտնձգում է Սահմանադրության հիմնական առանցքին։ Նախ` Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելով՝ Փաշինյանը տուրք է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի երկու պահանջների. առաջին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման առաջամարտիկ լինելու պահանջն է, երկրորդ՝ Արցախի ինքնիշխանության ճանաչումից հրաժարվելն է։
Գործող իշխանությունները նաև ցանկանում են փոխել Հայաստանի խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանը, նաև վերացնել Հայ առաքելական եկեղեցու գերիշխող դերը՝ հայ իրականության մեջ։
Ընդ որում` Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ սահմանադրական փոփոխություններ պարտադրված է անել, սակայն այդ փաստը հանրությանը ներկայացնում է պոպուլիզմի հերթական դոզայով՝ համոզելով, թե դրանից է կախված Հայաստանի հետագա խաղաղ ընթացքը։ Ավելին, գործող իշխանությունները նույնիսկ կարգախոս են մտմտում, որն էլ ներկայացնելու են հանրությանը, այն է՝ «Ով դեմ է նոր Սահմանադրությանը, կողմ է պատերազմին»։
Փաստացի, Փաշինյանն ամեն ինչ անում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար, մինչդեռ, եթե փոքր-ինչ նույնիսկ սիրեր սեփական երկիրը, ապա ընդհանրապես հրաժարական կտար, իսկ մինչ այդ սահմանադրական փոփոխություններ իրականացնելով, բոլորովին այլ բան կփոփոխեր, օրինակ` կառավարման համակարգը և թույլ կտար Հայաստանին անցնել նախագահական կառավարման։
Կարդացեք նաև
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս փաստարկել է, որ Հայաստանին կառավարման համար նախագահական համակարգ է անհրաժեշտ, ավելին պետք է ունենալ պետության կառավարման զինվորական համակարգ՝ սկսած նախագահից, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար և վերջացրած վերջին զինվորով, պետք է հստակ զինվորական կառավարում լինի։
Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որը կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել և պատասխան տալ երկրի գլխին կուտակված խնդիրների համար, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս վատթարագույնին կրկին վերարտադրվել առանց լուրջ խնդիրների։