Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում, քանի որ անհանգստացնող լուրեր են գալիս շփման գծից. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը հուսով է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի։ Նման միջադեպերը չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման մոտենալուն, բայց մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Պեսկովը` անդրադառնալով Ներքին Հանդում միջադեպին։