Ուսանողներն ու դպրոցականներն ընդգրկվելու են արտոնյալների խմբում միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո։ Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միայն տրանսպորտի թանկացման հարցը, մնացած հարցերը որպես չզեկուցվող ընդունվեցին։
Ավագանու անդամներից մեկի հարցին՝ արդյոք ուսանողների եւ դպրոցականների համար արտոնություններ սահմանվելու են, թե՝ ոչ, Գրիգորյանը պատասխանեց․ «Արտոնյալ խմբերը եւ արտոնության տեսակները պետք է քննարկվեն առաջիկայում այս որոշման ընդունումից եւ դրա պարամետրերի պարզ լինելուց հետո։ Արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով պարզ են։ Նախնական, կարծում եմ, ուսանողներն ու դպրոցականներն այդ արտոնյալ խմբերում լինելու են։ Արտոնության չափն ու տեսակը լրացուցիչ քննարկման առիթ է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ