Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «Կարմիր գծերի մասով մարդիկ ավելի քիչ են մուտք անում, չնայած իրենց թվում է, թե ահռելի մեծ թվով ավելացրել ենք վճարի չափը»

Փետրվար 13,2024 13:08

«Նույն կարմիր գծերի մասով, ինչպես եւ ակնկալվում էր, մուտքերը, որպես այդպիսին, շատ մեծ չեն: Այսինքն` մարդիկ ավելի քիչ են մուտք անում, չնայած իրենց թվում է, թե ահռելի մեծ թվով ավելացրել ենք վճարի չափը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավագանու նիստում այսօր քննարկում են տրանսպորտի թանկացման հարցը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը դժգոհեց՝ երբ ֆինանսական հաշվետվությունների կամ որեւէ ծրագրի հիմնավորվածության եւ հաշվարկների վերաբերյալ դիմում է քաղաքային իշխանությանը, քաղաքապետարանից պատասխանում են, թե ֆինանսական վերլուծության պարտականությամբ պարտադիր պահանջ չկա, իսկ բովանդակային, կառուցվածքայինը համապատասխանում է չափանիշներին․ «Խնդրում եմ ձեր դիրքորոշումը, եթե չեք ներկայացնում ֆինանսական վերլուծություն, որպես ավագանի, ժողովրդի հետ խոսելիս ինչպե՞ս եք պատկերացնում։ Գուցե ձեր ասած հասարակական տրանսպորտի համար տրամադրվող 7 մլրդ դրամը շատ ուռճացված է, կամ հակառակը։ Երեւանցին, որը նաեւ ձեզ է ընտրել, պետք է իմանա, թե այդ պնդումները հիմնավոր են, թե ոչ»։

Ավինյանն ի պատասխան ասաց՝ բոլոր հարցերը, որոնք ունենում են ֆինանսական հետեւանք, արտացոլված են լինում բյուջեում, որեւէ մի տողում այդ հաշվարկը կա։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829