Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգ, համայն հայություն, արթնացի՛ր, մեր ազգային երազանքին՝ միացմանը, դեռ պիտի հասնենք. Թևան Պողոսյան

Փետրվար 13,2024 13:02

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

1988 թվականի փետրվարի 13-ին այս հրապարակում սկիզբ առավ մեր ազգային-ազատագրական պայքարը։ Ուղիղ 36 տարի առաջ հենց այստեղ է տեղի ունեցել առաջին ցույցը, երբ արցախցին արթնացրեց մեր ողջ ժողովրդին, ներկայացրեց ազգային երազանք, որ կարճ հնչում էր՝ ՄԻԱՑՈՒՄ։ Մեկ բառի մեջ պարփակված էր ազգային ողջ ուժը, փրկությունը և Հայրենիքի անվտանգության գրավականը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Երեք տարի առաջ, Քրիստոսի խաչման տարիքին` մեր ազգային շարժումը ստացավ մեծ հարված, բայց հուսամ, որ այն քրիստոնեության պես կլինի հարատև և ի վերջո կհասնի հաղթանակի:

Հայ ազգ, համայն հայություն, արթնացի՛ր, մեր ազգային երազանքին՝ ՄԻԱՑՄԱՆԸ դեռ պիտի հասնենք։

36 տարի առաջ մեկ շաբաթվա պահանջատիրությունը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ցույցերի արդյունքում (13.02.1988 – 20.02.1988) փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց՝ Արցախը պետք է միավորվի մայր Հայաստանին: Դեռ այդ երազանքի ճանապարհին ենք, դժվարին, քարքրոտ, արյունոտ, բայց պարտավոր ենք Միասնականության կրակը վառ պահել:

Հ.Գ. Թե ինչու չկարողացանք պահպանել մեր այդ՝ Աստծու կողմից օրհնված հաղթանակը, դեռ շատ կգրվի, կխոսվի, հետազոտվի, հուսամ դասեր քաղվի … բայց վայ մեզ, եթե այսօրվա պառակտիչ քաղաքականությունը արդյունքում հաղթի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829