Ադրբեջանը շարունակում է իր չհրահրված ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ, X–ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի չհրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի նրան դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քառակուսի կիլոմետրից, ինչը փաստացի ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»,- գրել է նա, հեշթեգով նշելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, ԵՄ խորհրդի նախագահ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելին:
Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ այս գիշեր նրանք իրականացրել են «հատուցում» գործողությունը և հիշեցրել, որ երեկ Ադրբեջանը լուր էր տարածել, թե իբր հայկական կողմից կրակոց է եղել, իսկ Հայաստանը խոստացել էր հետաքննել միջադեպը։ Բայց Ադրբեջանը, չսպասելով հետաքննության, գիշերը հարձակվել է՝ դրանով ցույց տալով, որ նրանք պատրաստ են եղել հարձակման, պարզապես պատճառ են փնտրել:
Կարդացեք նաև
According to preliminary information provided by the Ministry of Defence of Armenia. As a result of today’s aggression of the Azerbaijani army towards the sovereign territory of the Republic of Armenia, Syunik Province, the Armenian side has 2 killed and wounded soldiers.…
— Edmon Marukyan (@edmarukyan) February 13, 2024