«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Խոսնակը հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Երևանն ու Բաքուն շարժվում են դեպի ուղիղ երկխոսություն ու ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն այս կապակցությամբ: Միլլերը հավելեց.
«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այս հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորմանը հասնելու լավագույն միջոցն է, և հետամուտ ենք լինելու դրան»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Արամ Ավետիսյան