Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընկեր ջան, դու անձնագրայինից տեղեկանք ստանալու համար կգնա՞ս, հասնես Իջևան. «ՉԻ»

Փետրվար 13,2024 11:52

Այսօր առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ:

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։

«ՉԻ». Իսկ պատկերացրեք ճամբարակցիների վիճակը:

Ճամբարակից Մարտունի 111 կիլոմետր է: Այսինքն, Ճամբարակի բնակիչը մի հատ թեկուզ չնչին տեղեկանք ստանալու համար պիտի մի ամբողջ օր ծախսի, արկածներով հասնի Մարտունի, եթե, իհարկե, հասնի՝ հաշվի առնելով, որ ճանապարհները պիտի բաց լինեն, ձյուն չլինի, քամին ձյունը չլցնի ու չփակի լեռնանցքները: Այնտեղ բնակլիմայական դաժան պայմաններ են:

Փաշինյանն ասում է. դե, օպտիմալացնում ենք: Ընկեր ջան, դու անձնագրայինից տեղեկանք ստանալու համար կգնա՞ս, հասնես Իջևան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829