«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
– Վերջին շրջանում կրկին խոսվում է նոր սահմանադրություն ընդունելու, սահմանադրական հանրաքվե անելու մասին: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս մասով:
– Ես կարծում եմ, որ սահմանադրությունն անպայման պետք է փոխվի կամ բարեփոխվի, այն պետք է Հայաստանը դարձնի իրավական պետություն: Հիմա իրավական չէ: Ծայրահեղ խորհրդարանական պետություն ենք: Սահմանադրությունը պետք է ժողովրդավարություն ապահովի, ինչը չենք կարող ասել հիմա: Իսկ թե ինչ պետք է արվի դրա համար, դա այլ հարց է, կկարողանա՞ն անել նման փոփոխություն․ սա է հարցը: Պետք է ընտրության միջոցով սահմանադիր ժողով ստեղծեն` իրենց գյադա-գյուդեքով: Իրենց աղանդավորներով եթե որոշեն սահմանադրություն գրել, գուցե ավելի վատը գրեն:
– Ովքե՞ր են գյադա-գյուդեքը, աղանդավորները:
Կարդացեք նաև
– Հիմա ովքեր որ մեծամասնություն ու փոքրամասնություն են: Դրանք քաղաքական ուժեր չեն, աղանդներ են: Նախորդները պարտադրել են այս սահմանադրությունը, խցկել այն, իսկ ներկաները ղեկավարվում են դրանով: Նրանք՝ բոլորը, քաղաքական աղանդներ են:
– Դատելով այն ամենից, ինչ մեր երկրում կատարվում է, դժվար է հավատալ, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ժողովրդավարության, թե՞ Դուք այլ կարծիքի եք:
– Ես էլ հենց դա եմ ասում` չենք գնում: Մեր սահմանադրությունը մեզ սովետական իշխանություն է պարտադրում: Ես առաջարկում եմ` այդ փոփոխությունը կատարել սահմանադիր ժողովի միջոցով, որպեսզի նոր սահմանադրությունն ապահովի ժողովրդավարություն, բայց եթե սրանք իրենց ճաշակով սահմանադրություն ընտրեն եւ գրեն, գուցե այն լինի ավելի վատը: Ես առաջարկում եմ սահմանադիր ժողով, իշխանությունների հակակշիռ, այսինքն` սահմանադրությունը պետք է հակակշիռ ապահովի: Եթե այդպես լինի, մենք հաջող պետություն կունենանք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: