«Ազատություն». Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph պարբերականին տված հարցազրույցին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը ընդգծել է, թե չնայած հայկական կողմը Պրահայում, Սոչիում և հետագայում էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դեռ շարունակում է միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Վարչապետ Փաշինյանը ասել էր. – «Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է»:
Պաշտոնական Բաքուն հակադարձում է, թե Երևանը ոչ թե խոսքով, այլ գործնականում պետք է կատարի միջազգային պարտավորություններն ու նպաստի խաղաղ գործընթացին։
«Լուրջ մտահոգության մեկ այլ աղբյուր է հայկական կողմի վերապահումը Ալմա-Աթայի հռչակագրին միանալիս, ինչպես նաև փորձերը մոռացության մատնել գործող օրենսդրական ակտերը, որոնք դեմ են Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Կարդացեք նաև
Կարլեն Ասլանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: