Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որից տասը չզեկուցվող են։ Օրակարգում է ընդգրկված նաեւ տրանսպորտի թանկացման եւ նոր տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը։ ՔՊ-ից առաջարկեցին չզեկուցվող դարձնել նաեւ մյուս հարցերը, բացառությամբ տրանսպորտի թանկացման մասին նախագծի, նշելով՝ փողոցների անվանակոչման հարցեր են, որոնք այսօր տեղին չեն զեկուցելը։ Նշենք, որ այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։
Նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ առաջարկի էությունն այն է, որ այսօր կենտրոնանան տրանսպորտի վերաբերյալ հարցի վրա։ Նա հիշեցրեց, որ փոխքաղաքապետն առաջարկել էր հարցը հանել օրակարգից։ Ավինյանն ասաց, որ քննարկում տեղի կունենա, բայց չեն քվեարկի, քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից։
ՔՊ-ի առաջարկը ընդունվեց, օրակարգում մնաց միայն տրանսպորտի հարցը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկեց այսօրվա օրակարգում չզեկուցվող հարցերը, որոնց մեջ են նաեւ հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին նախագծեր, արտահերթ նիստով քննարկել, քանի որ շատ հարցեր կան։ Ավինյանն ասաց, որ այս բոլոր հարցերի մասին հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել, բացի տրանսպորտի հարցից։
Կարդացեք նաև
ՔՊ-ի առաջարկն ընդունվեց, ինչպես նաեւ ավագանին ընդունեց չզեկուցվող հարցերը։
Ավագանին այսօր քննարկելու է միայն տրանսպորտի հարցը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ