Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է

Փետրվար 13,2024 10:04

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:

Ադրբեջանին չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:

Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829