Այս պահին կրակոցները դադարել են․ գյուղում խուճապ չկա․ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կա 2 զոհ ու վիրավորներ։
«Խուճապ չկա, բայց դե ժողովուրդը անհանգիստ է, ոչ մեկը չի պատրաստվում գյուղից դուրս գալ, դա սուտ է»,-նշեց վարչական ղեկավարը։
Այս պահին Ներքին Հանդում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս կա 1 վիրավոր զինծառայող։ Նա վիրավորումը ձեռքից է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ