Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ Փաշինյանի «ո՛չ»-ակիր կոչերի հետ, երբ նա սկսեց «իշխանություն աշխատել»․ «Փաստ»

Փետրվար 13,2024 08:30

Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային-քաղաքական գործունեության ընթացքում դրսևորվել է որպես պրոֆեսիոնալ «մերժիստ»: Հատկապես այն շրջանում, երբ նա «ընդդիմություն էր աշխատում», մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամենատարբեր «ո՛չ»-ակիր կոչերով: Թվարկենք մի քանի օրինակ (ցանկացողները կարող են մտովի հավելել, ըստ իրենց հիշողության)՝ նշելով նաև դրանց «պոչերը», այսինքն, թե ինչ եղավ հետո, երբ Փաշինյանը սկսեց «իշխանություն աշխատել»:

Այսպես. «Ո՛չ թալանին» – Փաշինյանի կառավարությունը գործնականում օրինականացրել է պետբյուջեի միջոցները մսխելու՝ իր թիմին, յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ դուրս գրելու ու ձեռքուոտքով բյուջեի մեջ մտնելու այլ երևույթները:

«Ո՛չ ոստիկանապետությանը» – Փաշինյանը Հայաստանը դարձրել է առավել քան ոստիկանապետություն:

«Ո՛չ ԽԾԲ-ին» – Փաշինյանի գլխավորած իշխանությունը ԽԾԲ-ի, այն է՝ խնամի-ծանոթ-բարեկամներին (մտերիմ-դասընկեր, կնոջ ազգական, «հորքուրի գանձեր») պաշտոնի, «գործի» տեղավորելու ցայտուն նմուշ է:

«Ո՛չ ԵԱՏՄ-ին» – Փաշինյանի իշխանությունը, չնայած ցուցադրական ամբողջ հակառուսականությանը, ԵԱՏՄ-ից շատ ամուր է կառչած:

«Ո՛չ կոռուպցիային» – կարելի էր անգամ չմեկնաբանել, քանզի կյանքն ու պարբերաբար աղմկոտ բացահայտումները հուշում են, որ Փաշինյանի օրոք համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև նոր «հնչերանգներ» է ստացել:

«Ոչ պադավատապետությանը» – դե, փաշինյանականներն, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, նույնիսկ մեկ օր չեն կարող ապրել առանց ճոխ պադավատների, էլ չենք խոսում ավտոպարկի անընդհատ թարմացումների մասին:

Հա, մի «ո՛չ» էլ հիշեցնենք «նախկին Փաշինյանից». «Ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»: Այստեղ, կարծես մեկնաբանություններն ավելորդ են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829