Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի դժգոհությունից չորս օր անց ՀՀ ԱԳՆ-ի կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը

Փետրվար 13,2024 00:17

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը բոլոր չորս լեզուների` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն էջերից:

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպանի զեկույցներ բաժնի բովանդակությունը։

Նկատենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ` փետրվարի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, թե Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում:

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում պնդել էր՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում։ «Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ», – ասել էր նա՝ մատնացույց անելով կոնկրետ փաստաթղթեր։ Օրինակ՝ այն վերապահումները, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացնելիս։

Պարզվեց, որ ավելի քան 30 տարի առաջ ընդունված այս փաստաթղթից բացի պաշտոնական Բաքվի համար վիճահարույց էր նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը նկատել էր. «Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի դժգոհությունից չորս օր անց ՀՀ ԱԳՆ-ի կայքից անհետացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829