Ռումինիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը տոնել է երեք հաղթանակ ու մտել եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոնի երրորդ տիտղոսի համար Ամոյանը գոտեմարտելու է թուրք Յունուս Էմրե Բասարի հետ:
Մեր թիմի մեկ այլ ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ