Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին հորդորել են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»

Փետրվար 12,2024 23:45

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիցիայի են ենթարկում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։

Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։

Պարտվածները  նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։

Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է,  նրանցը սրբացման ճանապարհն է։

Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը․․․

Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։

Ի՜նչ նողկալի եք դուք, ի՜նչ ոչնչատեսիլ ու անբարո․․․ մեր հերոսներին անարժան, տեսնե՞ս ձեր երակներում ի՜նչ արյուն է հոսում։

Գալու է ՄԱՔՐՎԵԼՈՒ ժամանակը, ԶՏՈՒՄԻ ժամանակը․․․․

Ձեր այս վարքով մոտեցնում եք ՎՐԵԺԻ ժամանակը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829