Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող է նաև Վարդենիսը հանձնել, հետո ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել». Վազգեն Մանուկյան

Փետրվար 12,2024 22:55

Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս իրականության հետ։ Իշխանությունները ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այն մեղքերը, որոնք ինքն է գործել, ուզում է բարդել ժողովրդի վրա։ Կարծում եմ, որ անհնար է մարդկանց երկար պահել այս վիճակում»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Սահմանադրություն կամ այլ բան փոխելու փոխարեն ավելի հեշտ է փոխել Փաշինյանին. «Գրեթե բոլոր պետություններն անկախություն ձեռք բերելիս Անկախության հռչակագիր են ընդունում, որտեղ շարադրում են իրենց նպատակները: Հետագայում բոլոր Սահմանադրությունները հիմնվում են այս հռչակագրի վրա»,- ընդգծեց Մանուկյանը։

«1991 թվականին Հայաստանն ընդունեց նոր հռչակագիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 1918 թվականի հռչակագիրը, և ըստ դրա՝ այդ սահմանները չեն համընկնում այս երկրների ներկայիս սահմանների հետ»,- նշել է նախկին վարչապետը։ Նա անհեթեթ է անվանել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրությունը՝ Հռչակագրին հղումները բացառելու նպատակով։

«Փաշինյանն, ըստ էության, կոչ է անում «ազատվել» Հռչակագրից, քանի որ դրա պատճառով մեզ կարող են ծեծել»,- նշել է Մանուկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829