Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանի հետ աշխատանքներ են տարվում. ԲՏԱ նախարարությունը՝ Սև ծովի հատակով սեփական ինտերնետ-մալուխը անցկացնելու մասին. «Sputnik Արմենիա»

Փետրվար 12,2024 21:01

Հայաստանը շարունակում է բանակցությունները Վրաստանի հետ Սև ծովի հատակով նոր ինտերնետ-մալուխ անցկացնելու նախագծի շուրջ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։

Խոշոր նախագծի իրականացման գաղափարը Երևանը բարձրաձայնեց Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովին վաճառելուց հետո. բաժնետոմսերի գնումը ադրբեջանցիներին հնարավորություն է ընձեռում տեխնիկական մակարդակով վերլուծել ինտերնետ-թրաֆիքը, որոշ օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։ Այդ իսկ պատճառով 2021 թվականին հայկական կողմը որոշեց սեփական մալուխն անցկացնել։

«Վրացական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Դրանց արդյունքներով կմշակվի նախագծի վերջնական տարբերակը»,-հայտնեցին մեր հարցմանն ի պատասխան։ Գերատեսչությունում նաև պարզաբանել են, որ նախագծի իրականացումը թույլ կտա «ինտերնետ-բազմազանություն» ապահովել, բարձրացնել դրա հուսալիության և անկախության աստիճանը:

Հայկական նախագիծը թանկ է

Նոր մալուխի անցկացման վրա շուրջ 45 մլն եվրո կծախսվի։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տեխնիկատնտեսական հիմնավորում կազմել, մշակել շինարարության, կառավարման և ֆինանսավորման մոդելները: Երևանում հնարավոր են համարում Վրաստանի մասնակցությունը նախագծին՝ հաշվի առնելով դրա տարածաշրջանային կարևորությունը:

Հայկական կողմը վստահ է, որ նախագծի իրականացումը ոչ միայն թույլ կտա էապես բարձրացնել երկիր մտնող ինտերնետ-մալուխների անվտանգությունը, այլև նախադրյալ կդառնա տարածաշրջանում տվյալների փոխանցման հարցում Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիրքավորելու համար: Բացի այդ, նախագիծը կխթանի համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև, կարևոր կապող օղակ կդառնա Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք տարածաշրջանային միջանցքներում։

Վրացական Caucasus Online ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա ձգվող օպտիկական մալուխի օպերատորն է։ Դա ինտերնետ-թրաֆիքի ամենախոշոր գիծն է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն էին, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն ներկայումս ընկերության բացարձակ սեփականատերը ադրբեջանական NEQSOL Holding-ն է։

Վրաստանին, տարբեր գնահատականներով, բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ-թրաֆիքի մոտ 80 տոկոսը։ Դրանից բացի, Հայաստանը դեպի Ռուսաստան գնացող ևս երկու մալուխ է օգտագործում՝ սևծովյան և ցամաքային։ Թրաֆիքի ևս 20%-ը բաժին է ընկնում դեպի Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում, այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի տարանցիկ կետ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս՝ նաև դեպի Կատար գնացող թրաֆիքի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829