ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալու, նոր լուծումներ փնտրելու և իրենց մասնագիտական ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնելու։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակում մենք հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների և համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:
Կարդացեք նաև
ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: