Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն կարճել է FreeNews -ի նկատմամբ հարուցված վարույթը

Փետրվար 12,2024 17:02

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշել է կարճել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տիկնոջ ղեկավարած FreeNews ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՌՀ կայքից: FreeNews-ը ամիսներ շարունակ չէր վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ արտոնագրի վճարը։

Նշենք, որ ՀՌՀ-ի փետրվարի 12-ի նիստի օրակարգում էր FreeNews -ի նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ FreeNews տեսալսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում, հայտնաբերել էր օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ. 2024 թ. փետրվարի 05-ի ժամը 09։00։33-ից սկսած հեռարձակողը 24 ժամ շարունակ չէր ապահովել FreeNews տեսալսողական ծրագրի հեռարձակումը:

Նիստի ժամանակ նշվեց, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի 2024 թ. փետրվարի 09-ի գրությամբ ՀՌՀ-ն տեղեկացվել է, որ FreeNews-ը մարել է պարտքը եւ ՀՀՌՑ-ն որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 09-ի ժամը 13։30-ից վերականգնել FreeNews տեսալսողական ծրագրի հեռարձակումը։

Ելնելով այս ամենից եւ ղեկավարվելով օրենքի դրույթներով, նաեւ հիմք ընդունելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գրությունը` ՀՌՀ-ն կարճել է FreeNews -ի նկատմամբ հարուցված վարույթը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829