Ադրբեջանում Իլհամ Ալիևի վերընտրումից հետո թուրքական մեդիադաշտում տեսանելի են սկսել դառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ թեմատիկ հրապարակումները։
Ադրբեջանցի փորձագետները թուրքական İhlas լրատվական գործակալության, Independent-ի թուրքերեն ծառայության հետ զրույցում ուշադրություն են հրավիրել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Անկարայի և Բաքվի վճռականության վրա։
🗣️ Ադրբեջանական ընդդիմադիր Turan լրատվական գործակալության խմբագիր Մեհման Ալիևն ասել է․ «Հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի կարևորությունը Թուրքիայի համար՝ Անկարան ցանկանում է ավելի ամուր փարվել այն խաղաղարար դերին, որը կարող է խաղալ տարածաշրջանում։ Քանի որ Զանգեզուրի միջանցքը պատմության ընթացքում և մինչ օրս Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության համար դեպի Կովկաս, այնտեղից էլ Միջին Ասիա դուրս գալու ամենաձեռնտու ճանապարհն է համարվում։ Ահա այդ իսկ պատճառով չպետք է մտածել, թե Թուրքիան հետքայլ է կատարելու Հրվ․ Կովկասում խաղաղության նախաձեռնություններից»:
Region Monitor
Կարդացեք նաև