«Սրբադասումը բարդ գործընթաց է, որը Եպիսկոպոսաց ժողովի իրավասության ու լիազորությունների շրջանակներում է և ըստ անհրաժեշտության՝ առաջարկը կհանձնվի Սրբադասման հանձնախմբի քննությանը» ,- Aravot.am-ին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ԿԳ նախկին նախարար, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի առաջարկությանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն առաջարկով դիմել էր Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը:
Ըստ Աշոտյանի՝ խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:
Աշոտյանն իր առաջարկները հիմնավորել էր մի քանի կետով.
Կարդացեք նաև
«1.Հայրենիքի համար նահատակվելը
2.Նահատակների սխրանքները վերարժեւորելը
3.Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը
4.«Հանուն ոչնչի զոհվեցին» փաշինյանական թեզի դեմն առնելը
5.Հայաստանի և Արցախի համար պայքարի կարեւորությունը վերահաստատելը:
Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարը 2016–ի սեպտեմբերին իր էջում հրապարակել էր Արմեն Աշոտյանը՝ մակագրելով․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը չզգացի, թե ինչ արագ անցավ ժամանակը։ Այդպես է լինում լուսավոր վայրում, լուսավոր մարդու հետ շփվելիս»։