Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կկարգավորվեն հանրային տեղեկատվության հասանելիությանն առնչվող հարցեր

Փետրվար 12,2024 15:39

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային 2-րդ հանդիպումը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ով կարևորել է օրինագծի ներառական քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաներն ընդգծել են, որ շատ մեծ աշխատանք է կատարվել օրինագիծը հեղինակած կառույցի կողմից, իրենց դիտարկումները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել մի շարք կետերի, դրույթների և ձևակերպումների վերաբերյալ:

Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, արձանագրվել են առանձին կետերի շուրջ առաջարկված հստակեցումներն ու ճշգրտումները՝ դրանք լրամշակելու համար։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարգավորվելու են հանրային տեղեկատվության հասանելիությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829