Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Փետրվար 12,2024 15:31

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

Անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին. փետրվարի 6-ի ժամը 16:40-ի սահմաններու մտել էր 72-ամյա համագյուղացու տուն և մի ննջասենյակի ներքնակի տակից գողացել 300 հազար դրամ, իսկ մյուս ննջասենյակից՝ 30 հազար դրամ:

Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Գողոնը հայտնաբերվել է:

30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829