Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սպարտակ» և «Աշխատանք» սպորտային համալիրները վաճառելու դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել. «Հետք»

Փետրվար 12,2024 15:20

«Հետք». Երևանի կենտրոնում գտնվող սպորտային համալիրները վաճառելու դեպքերով երկու քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ի կողմից «Սպարտակ» համալիրը վաճառելու մասին «Հետքի» հրապարակումը։ Արդյունքում հունվարի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Աշխատանք» սպորտային համալիրը վաճառելու դեպքով Դատախազությունը նախորդ տարի է հաղորդում ներկայացրել, որից հետո կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։

Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։

Տիրայր Մուրադյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829