«Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը նոր իրողություն է ստեղծել։ Չի կարող բացասական ազդեցություն չունենալ»,- Պուտինի՝ Հայաստան այցի մասին TACC-ի հետ զրույցում նշել է Դմիտրի Պեսկովը:
«Միջազգային այդ կառույցին Հայաստանի միանալը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի երաշխիքներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին մենք տրամադրված ենք», – ասել է Կրեմլի խոսնակը։