Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպան Պետեր Միխալկոյին հրավիրել է նախարարություն, որի կապակցությամբ տարածվել է մամլո հաղորդագրություն, որում նշվում է, թե «այս առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ստեղծումը, լայնորեն օգտագործվել է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»:
🔹Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում»։
🔹Նաև նշվել է, որ «ԵՄ կողմին կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը գործի խստորեն որպես չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն՝ համաձայն իր հայտարարած մանդատի և ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված կլինի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ»:
Region monitor
Կարդացեք նաև