Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի

Փետրվար 12,2024 13:42

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է դրանց գույքագրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացի շնորհիվ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:
«Ես վստահ եմ, որ այս աշխատանքը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու, և Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի մեծ թափով լուծումներ են սկսելու ստանալ: Տեղյակ եմ, որ արդեն կան նախագծեր հուշարձան-շենքերի վերականգնման համար, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, և մենք նույնպես պետք է այդ նախագծերը հատուկ ուշադրության կենտրոնում պահենք»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում:
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին:
***
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջիկայում կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը:
***
2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տեղադրվել է շուրջ 1100, վերանորոգվել՝ 2230 նստարան: Այս տարի նստարանների տեղադրման գործում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կցուցաբերվի միանման մոտեցում՝ հստակ չափորոշիչներ կլինեն:
***
Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը: Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արդեն իսկ արտադրվել է ավելի քան 1000 աղյուս: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ապրիլից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829