Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքում թույլ տրված մի քանի «շատ թեթև վրիպակներ». Արման Մալոյան

Փետրվար 12,2024 13:13

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի ֆեյսբուքյան գրառումը

Նորից «Հայոց պատմություն» – 7 դասագրքում Ս. Հովհաննիսյանի թույլ տված մի քանի «շատ թեթև վրիպակներ»:

Եվ այսպես. «Երկաթի օգտագործումը հանգեցրեց երկաթե գութանների կիրառմանը, ինչը հնարավորություն տվեց հերկել բազմաթիվ չօգտագործված հողատարածքներ» (էջ 48, Վանի թագավորության տնտեսությունը): «Ոռոգելի տարածքների վարն ու հերկը կատարվել են երկաթե խոփ ունեցող արորներով» (էջ 68, Երվանդական Հայաստանի տնտեսությունը):

«Հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը, որի ամուր երկաթյա խոփը թույլ էր տալիս հեշտությամբ մշակել նախկինում չմշակվող խոպան հողերը» (171-172, Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը և քաղաքները):

Պ-ն Հովհաննիսյան, խնդրեմ բացատրեք, ինչպես եղավ, որ Վանի թագավորությունում երկաթե գութաններ էին կիրառում, Երվանդական Հայաստանում՝ «վարն ու հերկը» կատարվում էին երկաթե խոփ ունեցող արորներով, բայց Բագրատունյաց Հայաստանում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829