Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին. Քրիստինե Վարդանյան

Փետրվար 12,2024 13:04

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին։
Պարզվում է` «Հայաստան» խմբակցության գործընկերներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող փաստաթղթի կետերին ծանոթանալուց հետո մեր կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ադրբեջանական տարբեր հարթակներում քննարկվել է Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվող փաստաթղթի կետերին ծանոթանալու փաստը։

Բաքվից ամենատարբեր մակարդակներով դժգոհություններ են հնչել այդ առիթով։
Իշխող ուժի ներկայացուցիչները, իշխանական պրոպագանդիստները, Ադրբեջանի նախկին արտաքին գործերի և արդարադատության նախարարները խոսել են այս թեմայով։

Ստորև կտեղադրեմ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող լրատվականի եթերում նման քննարկումներից մի հատված, որտեղ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը վրդովմունք է հայտնում մեր կողմից առաջարկներին ծանոթանալու վերաբերյալ։

Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին։

Այժմ, կարծես, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Վերջին անգամ ԱԳՆ այցելությունից հետո մեր տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էինք` ԱԳՆ-ում մեզ նախազգուշացրել են, որ խնդիրներ են առաջացել մեր հրապարակային հայտարարությունների հետ, և մեր հարցազրույցներն ուսումնասիրվում են հատուկ բաժնի կողմից։

Այդ պահին մեզ թվացել էր, որ գործ ունենք ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձի հետ։ Սակայն, պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ։

ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց․ «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»:

Հաշվի առնելով այդ օրը հնչած սկանդալային այլ հայտարարությունները՝ այս դրվագը դուրս մնաց հանրային քննարկումներից։

Սակայն, համադրելով փաստերը` ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում։

Այսպիսով` առաջիկայում ընդդիմադիր որևէ պատգամավորի կողմից Ադրբեջանի հետ փոխանակվող առաջարկներին ծանոթանալուն խոչընդոտելը վերածվելու է Ադրբեջանական հերթական պահանջի կատարման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829