Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը». ՄԻՊ առընթեր երեխաների խորհրդի անդամ երեխաներն ընդգրկված էին Ժնև մեկնած պատվիրակության կազմում 

Փետրվար 12,2024 12:35

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ժնևյան այցի շրջանակներում։

Պաշտպանը կարևորել է այն հանգամանքը, որ ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին։

«Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը համապատասխան քննարկմանն ու նիստին։ Հպարտ եմ և այն պատճառով, որ բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացել ենք ձևավորել հրաշալի միջավայր։ Միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն, անկախ բոլորիս ունեցած առանձնահատկություններից, առանցքային գաղափար և նպատակ է նաև այս ոլորտում մեր աշխատանքների համատեքստում։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ պատվիրակության կազմը ձևավորվել են բոլոր խմբերի ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով։ Մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով այն հոգատարությունը, աջակցությունն ու հանդուրժողականությունը, որ խորհրդի անդամ երեխաները ցուցաբերում եմ միմյանց նկատմամբ` այդ գաղափարները տարածելով նաև ընդհանուր միջավայրում»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը չափազանց լուրջ ձեռքբերում է համարում և այն որակյալ մասնակցությունը, որը Խորհրդի անդամ երեխաներն ունեցան ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում։

«Սա չափազանց լուրջ աշխատանքի արդյունք է և իրականություն է դառնում նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Նշված ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829