ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական հանրային «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ անդրադարձ է արվում ընտրություններից անմիջապես հետո Ալիևի այցին դեպի ՀՕՊ կայանքներ։
Հաղորդման մեջ նշվում է՝ Ալիևի ուղերձը հետևյալն էր՝ շարունակվելու է Շուշիի թուրք-ադրբեջանական դեկլարացիայի կետերի իրագործումը։ Այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է ուղղված նախևառաջ Հայաստանի, բայց երկարաժամկետ առումով նաև տարածաշրջանի այլ պետությունների դեմ։
«Նախագահ Ալիևն այն ուղերձն է հղել, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հանգստանալու է Ղարաբաղը վերցնելուց հետո», – ասվում է թողարկման մեջ։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պարզ ու հայտնի իրողությունը, որ իրենք Լեռնային Ղարաբաղի զավթմամբ բավարարվել չեն պատրաստվում։
Այս ագրեսիվ հռետորաբանությունը, քարոզվող ատելությունն ու թշնամանքը կարելի է ուղղվել հենց Բաքվի դեմ։ Բայց փոխարենը ՀՀ իշխանությունների կողմից ընտրվել է տակտիկա, որն արդարացնում է ագրեսիան ու պատերազմը, իսկ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեր պետության համար։