▪️Ադրբեջանի հրեական համայնքը, որը բնակություն է հաստատել Գերմանիայում, անցյալ շաբաթ Բեռլինում նշել է Գերմանիայում ապրող կովկասյան հրեական համայնքի հիմնադրման 10-ամյակը:
▪️Միջոցառմանը հրեական համայնքի նշանավոր ներկայացուցիչներից բացի ներկա է եղել նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը: Նշվել է, որ համայնքը շարունակում է պահպանել «Բաքվի մայր համայնքի իր դարավոր ավանդույթները»:
▪️Միջոցառման ժամանակ վերոնշյալ համայնքի անդամներից մեկը հայտարարել է, որ Ադրբեջանում հրեաների կյանքն աշխույժ է՝ շնորհիվ Ադրբեջանի կառավարության, որը կրոնական ազատության ջատագով է: Այս համատեքստում ավելացրել են, որ Բեռլինում արդեն զարգացած համայնքը ոչ թե Ադրբեջանի հրեական համայնքի մի ճյուղն է, այլ նրա անբաժանելի մասը:
Region Monitor
Կարդացեք նաև