«Ազատություն». Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», – ասել է Եվդակիմովը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի հիմնական հատվածից մինչև Նախիջևան տրանսպորտային միջանցքի հարցը մնում է չլուծված, Եվդակիմովն այսպես է արձագանքել․ – «Այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ Սա Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցությունները ընդհատվել են, իսկ Նախիջևան էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Ուստի Ադրբեջանի համար այս երթուղու անվտանգության հարցը (մոտավորապես 46 կմ) վերացական թեմա չէ։ Այստեղ կան նաև թունելներ, կամուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, ինձ համար ոչ այնքան հասկանալի, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: