Գրենոբլի և Դոֆինեի հայկական մշակույթի տանն օրերս կայացել է «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի (կուրսի ղեկավար՝ Սերգեյ Սանոյան) ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանն է։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայում ֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել, ինչի համար երախտապարտ է։
-Առանձնահատուկ շնորհակալ եմ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը, Լևոն թրեվլին, Գայանե Խուրշուդյանին, Սերգեյ Սանոյանին, Դանիել Դանիելյանին, Դանիել Մարանջյանին, Հասմիկ Հովակիմյանին,Կարպիս Թիթիզյանին և բոլոր նրանց, ովքեր վստահեցին ու կանգնեցին իմ կողքին։ Ինչպես գիտեք՝ այս ֆիլմը համապարփակ տեղեկություններ է ներկայացնում մաեստրոյի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ամիսներ առաջ Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում է կայացել պրեմիերան, և հենց այդ օրվանից նպատակ ունեի նաև Ֆրանսիայում ապրող մեր հայրանկիցներին ներկայացնել այս ֆիլմը,-նշեց Լիլիթ Մովսիսյանը։
Կարդացեք նաև
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ