Aravot.am-ի տեղեկություններով՝ ազգությամբ հայ, բայց Փարիզում բնակվող Ա. Ս.-ի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել 3-ամյա աղջնակի վաճառքի փորձի դեպքով:
Մեր տեղեկություններով՝ երեխայի առեւտրում ներգրավված են Լոռու մարզում հաշվառված, բայց Փարիզում բնակվող երիտասարդներ: Երեխան նույնպես գտնվել է Ֆրանսիայում եւ մեր տեղեկություններով՝ 2022թ. օգոստոսին է կազմակերպվել անչափահաս երեխայի վաճառքը ու տեղափոխումը ՀՀ:
Կատարվում է նախաքննություն: