«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախկին բոլոր այլանդակ բարքերը շարունակվում են։ Վերջերս տղայիս նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց, ինչն իմ ընտանիքի համար նորություն չէր։ Նախկինների ժամանակ տասնյակ քրեական գործեր են հարուցվել, որոնցից երկուսը տարիներ շարունակ առկախ պահեցին (կից․ փաստաթղթի լուսանկարները)։
Նախկինների համեմատ տարբերությունը հետևյալում է. եթե նախկինները քրեական գործերը սարքում էին ակտիվ հրապարակային քաղաքական գործունեության ժամանակ և ծանր հոդվածներով, մասնավորապես՝ հոդված 301․ Սահմանադրական կարգի տապալում, հոդված 149․ ընտրական գործընթացի խոչընդոտում, հոդված 316․ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառում և այլն, ապա հիմա իշխանությանը քննադատելու ու կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար։
Տարատեսակ կեղտոտ, սադրիչ ձևերով հայտնվում ես թիրախում, մասնավորապես՝ տղայիս վրա հարուցված վերջին քրեական գործը ՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ 1-3 տարի ազատազրկման հոդվածով, նպատակն առաջին հերթին վարկաբեկելն է, քանի որ ցանկացած նորմալ մարդ չի կարող հանդուրժել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Իրականում շները, որոնք մեր տնտեսության մասն են կազմում, շատ ավելի լավ վերաբերմունքի են արժանանում, քան մեր ժողովուրդը՝ այս իշխանությունների կողմից։
Կարդացեք նաև
Նմանատիպ խայտառակ վարկաբեկող ակցիա իրականացվեց անցած տարի ամռանն իմ նկատմաբ՝ կոռուպցիոն սխեմաները քողարկելու և լրացուցիչ թալան ապահովելու համար սնանկացման տարվող հերթական գործընթացում ինձ ներգրավել էին որպես պարտապան, ինչը ոչ միայն վարկաբեկիչ է, այլև բացահայտ ցինիկ ուղերձ, այսինքն՝ ինչ ցանկանանք կսարքենք, առանց որևէ հիմնավորման, ինչը և անում են հիմա։
Էժանագին վարկաբեկող գործընթացներին նախորդել էր 2019 թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից կազակերպած սադրանքը՝ ահաբեկչական գործողություն մյուս տղայիս նկատմամբ։
Այս իշխանությունները շարունակում են նախկինների բոլոր բացասական, այլանդակ բարքերը։
Հ․Գ․ 1․ Այսօր Շիրակում անցկացվել է շնամարտի հերթական առաջնությունը, որտեղ են «գործ տվող» ԱԺ ընդդիմադիր «կենդանասեր» պատգամավորները և «կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» հայտնաբերող ոստիկանությունը։
Հ․Գ․2․ Արդարության ընկալումն ինստիտուտների (իշխանության) և հանրության համար նույնը կլինի, եթե օրենքի գերակայություն ապահովվի, և բոլորն օրենքի առաջ հավասար լինեն։